Կաթնարտադրության բարելավմանն ուղղված նոր ծրագիր՝ Շիրակում
05.09.2018 | 14:02 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայություն

Այն կիրականացվի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) կողմից Եվրամիության ֆինանսավորմամբ Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի շրջանակում:
Ինչպես հայտնել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունում, ծրագրի մանրամասները քննարկվել են նախարար Արթուր Խաչատրյանի՝ STRATEGIOS, UNDP, SITRA կազմակերպությունների փորձագետների հետ սեպտեմբերի 4-ին կայացած հանդիպմանը:
Ծրագրի իրականացման արդյունքում շահագրգիռ ֆերմերային տնտեսություններում ակնկալվում է կաթի արտադրողականության ավելացում եւ կաթի որակի բարձրացում:
Ծրագրի արդյունավետության ապահովման նպատակով կսահմանվեն հատուկ չափորոշիչներ, որոնցով հետագայում կառաջնորդվեն ծրագրի շահառուները:
Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է, որ բարեհաջող ընթացքի պարագայում պիլոտային այս ծրագրի շրջանակները կընդլայնվեն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: