Կոնվերս Բանկն աջակցել է Գյումրիի թիվ 18 եւ թիվ 29 հիմնական դպրոցների կրթական պայմանների բարելավմանը: Ինչպես նշել են բանկում, թիվ 18 դպրոցին նվիրվել է էլեկտրոնային գրատախտակ եւ երաժշտական կենտրոն, իսկ թիվ 29 հիմնական դպրոցում նորոգվել է դասասենյակներից մեկն ու էլեկտրոնային գրատախտակ տեղադրվել:«Մենք կարեւորում ենք մասնավոր հատվածի հետ համագործակցությունը տարբեր, այդ թվում՝ կրթական ոլորտում: Կոնվերս Բանկի հետ համատեղ հերթական նախաձեռնությունը կյանքի կոչվեց այս ամռանը: Դրա շրջանակում տեխնիկապես վերազինվեցին Գյումրիի հանրակրթական դպրոցներից երկուսը, զգալիորեն բարելավվեցին կրթական պայմանները: Հուսով ենք, որ Կոնվերս Բանկի հետ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաեւ հետագայում»,-ասել է Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը: «Կոնվերս Բանկը կարեւորում կրթության որակի եւ պայմանների բարելավման նախագծերին աջակցությունը: Վերջին տարիներին մենք աջակցության ծրագրեր ենք իրականացրել ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում՝ աջակցելով լաբորատորիաների, համակարգչային սենյակների ձեւավորմանը, դպրոցների կահավորմանը եւ այլն, իրականացնելով կրթության խրախուսման ծրագրեր: Սա Շիրակի մարզպետարանի հետ կրթության ոլորտում համագործակցության խոստումնալից սկիզբն էր»,- նշել են բանկում: Tweet Դիտում՝ 1380