Երեւան, 14 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Ռուսական MTC ընկերությունը դարձել է հայկական “Վիվասել” բջջային օպերատորի բաժնետոմսերի 80%-ի սեփականատերը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել են MTC-ի նախագահ Լեոնիդ Մելամեդը, “Վիվասելի” գլխավոր տնօրել Ռալֆ Յիրիկյանն ու Fattouche Group լիբանանյան ներդրումային ընկերության նախագահ Պյեռ Ֆատուշը: MTC-ը ձեռք է բերել International Cell Holding Ltd. ընկերության կանոնադրական կապիտալի 80%-ը, որը հանդիսանում է “Ղ-Տելեկոմ” ՓԲԸ 100 տոկոսանոց անուղղակի սեփականատերը, որը հանդես է գալիս “Վիվասել” ապրանքանիշի տակ, ինչպես նաեւ նաեւ ստորագրել է մնացած 20 տոկոսանոց բաժնի ձեռք բերման օպցիոն պայմանագիր: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, գործարքի գումարը կազմել է 310 մլն եվրո` ներառյալ 50 մլն եվրոն, որոնք վաճառողին կվճարվեն 3 տարվա ընթացքում` 2008-2010 թթ. ընկերության հասույթի եւ եկամտաբերության հաստատված ցուցանիշների կատարման դեպքում: MTC-ը “Ղ-Տելեկոմին” նաեւ կտրամադրի 140 մլն եվրոյի վարկ` առկա պարտքերի մարման եւ ներդրումային ծրագրերի ֆինանսավորելու նպատակով: “Ղ-Տելեկոմի” մնացած 20 տոկոսանոց բաժնի ձեռք բերման օպցիոն պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2010 թ. հուլիսից ոչ շուտ եւ ուժի մեջ կլինի մինչեւ 2012 թ.: Փաթեթի գինը կորոշվի միջազգային անկախ բանկի գնհատման հիման վրա: Լեոնիդ Մելամեդն այսօր հայտարարել է, որ “տվյալ ձեռք բերումն ամբողջությամբ համապատասխանում է MTC-ի ռազմավարությանը` ուղղված դեպի ԱՊՀ արագ աճող շուկաների ներուժի օգտագործումը”: “Մեր գործընկերներին կարճ ժամանակահավածում հաջողվեց կառուցել ուժեղ բիզնես եւ ստեղծել նախադրյալներ “Ղ-Տելեկոմի” հետագա բարեհաջող աճի համար, եւ մենք ուրախ ենք շարունակելու համագործակցությունը նրանց հետ”,- ասել է Լեոնիդ Մելամեդը: MTC-ի գնահատմամբ 2007 թ. հուլիսի 1-ի դրությամբ “Վիվասելի” բաժանորդների թիվը կազմել է 986.000` շուկայի բաժնի 66%-ը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6717