Երեւան, 14 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Ռուսական MTC ընկերությունը կուսումնասիր “Վիվասել” բջջային օպերատորի անվանափոխման հարցը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Երեւանում հանդես գալով մամլո ասուլիսում, MTC-ի նախագահ Լեոնիդ Մելամեդը նշել է, որ բոլոր ԱՊՀ երկրներում խմբի բիզնեսը զարգանում է MTC ապրանքանիշի ներքո: “Սակայն դա չի նշանակում, որ մենք մտադիր ենք անպայման փոխել “Վիվասել” ապրանքանիշը: Մենք կուսումնասիրենք այս հարցն ու որոշում կկայացանենք եկող տարվա կեսերին”,- ասել է Լեոնիդ Մելամեդը: Նա նշել է, որ MTC-ը մտադիր չէ փոխել ընկերության մենեջմենտը, որը համարում է գրագետ եւ արհեստավարժ: Լեոնիդ Մելամեդն այսօր նշել է “Վիվասելի” հիմնական նպատակաները. շուկայում առաջատար դիրքի պահպանում, եկամտաբերության բարձր մակարդակի պահպանում, որակի բարձրագույն չափանիշների ապահովում, նոր լրացուցիչ ծառայությունների զարգացում: MTC-ի նախագահն ասել է, որ ընկերությունը դիմելու է Հայաստանում լայնաշերտ ինտերնետի ծառայություններ տրամադրելու արտոնագիր ստանալու համար: Լեոնիդ Մելամեդն ու “Վիվասելի” գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր հերքել են հայտարարություններն այն մասին, որ ընկերության վաճառքն ուներ “քաղաքական ենթատեքստ”: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 5887