Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ու «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը կհամագործակցեն սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման նպատակով:Համապատասխան հուշագիրը ստորագրել են տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանը: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից «Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության տեխնիկական աջակցությամբ իրականացվող «Տեղական արտադրության զարգացում եւ տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանում փուլ-2» ծրագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն բուսասանիտարիայի, անասնաբուժության եւ սննդամթերքի անվտանգության բնագավառներում: Հուշագիրը ներառում է նաեւ ՎԱՎԿԿՀ (HACCP) համակարգի ներդրմանն ուղղված աջակցություն, սննդի ոլորտում բիզնես սկսող տնտեսվարողների համար անհրաժեշտ քայլերի վերաբերյալ ձեռնարկի մշակում եւ տպագրություն, ինչպես նաեւ մասնագետների վերապատրաստում: Tweet Դիտում՝ 1643