Երեւանի կոնյակի գործարանն այս տարի նախատեսում է մթերել 29 հազար տոննա խաղող

12.09.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 12 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Pernod Ricard խմբի մեջ մտնող Երեւանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) այս տարի նախատեսում է մթերել 29 հազար տոննա խաղող:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր ԵԿԳ նախագահ եւ գլխավոր տնօրեն Սեդրիկ Ռետայոն ասել է, որ մթերման սեզոնը կսկսվի սեպտեմբերի 15-ից: ԵԿԳ-ն 1 կիլոգրամ խաղողի դիմաց կվճարի 133 դրամ:

Սեդրիկ Ռետայոն ընդգծել է, որ այս տարի ԵԿԳ հատուկ ուշադրություն է դարձնելու գնվող հումքի որակին եւ այդ նպատակով խոշոր ներդրումներ են արվել խաղողի ընդունման եւ նախապտրաստման համակարգերի կատարելագործման համար:

“Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մեր մասնաճյուղերի զարգացմանը, եւ այս տարի կայացած Բուրաստանի մասնաճյուղի վերաբացումը նպատակ ունի մոտենալ խաղողագործներին եւ ավելի դյուրին դարձնել խաղողի տեղափոխումը նրանց համար”,- ասել է ընկերության ղեկավարը:

Սեդրիկ Ռետայոն ասել է, որ ԵԿԳ-ն մեծ հույսեր է կապում Տավուշի մարզի հետ. ակնկալվում է, որ այս տարի ընկերությունը Տավուշում կգնի 3500 տոննա խաղող` նախորդ տարվա 3000 տոննայի փոխարեն:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6910

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW