Ամերիաբանկը հյուրընկալել է ԱՊՀ երկրների լրագրողներին ու «Սոֆթլայն»-ի ներկայացուցիչներին

28.08.2018 | 17:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ
Այսօր Ամերիաբանկում տեղի է ունեցել հանդիպում ԱՊՀ մի շարք երկրների (Բելառուս, Ղազախստան, Վրաստան, Ուզբեկստան) լրագրողների եւ «Սոֆթլայն» ընկերության ներկայացուցիչների միջեւ:

Բանկում նշել են, որ հանդիպման ժամանակ լրագրողներին ներկայացվել են Ամերիաբանկի Տվյալների մշակման կենտրոնի տեխնիկական հնարավորությունները:

Լրագրողները ծանոթացել են նաեւ բանկի գործունեությանն ու պատմությանը, շրջայց կատարել «Կամար» բիզնես կենտրոնում եւ բանկի գլխամասային գրասենյակում:


Հանդիպման ժամանակ ներկայացվել է նոր շենք տեղափոխվելու կապակցությամբ Ամերիաբանկում տվյալների մշակման նոր կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը, որը կհամապատասխաներ անվտանգության եւ անխափանության ժամանակակից պահանջներին, թույլ կտար ապահովել բանկի բոլոր գործառնությունների իրականացումը եւ կունենար ընդլայնման հնարավորություն:

Հայտարարված մրցույթի արդյունքների հիման վրա ընտրվել է «Սոֆթլայն» ընկերությունը, որն ունի նմանատիպ օբյեկտների կառուցման համար անհրաժեշտ փորձը եւ բոլոր մասնագիտական կարողությունները:

«Սոֆթլայն» ընկերությունը նախագծել է տվյալների մշակման կենտրոնի ինժեներական համակարգերը եւ իրականացրել շինմոնտաժային բոլոր աշխատանքները: Առաջին փուլը՝ նախագծումը, կատարվել է ամենասեղմ ժամկետում, եւ բոլոր տեխնիկական լուծումները պատվիրատուի հետ համաձայնեցնելուց հետո սկսվել է շինարարության փուլը, որն ավարտվել է 2017թ. դեկտեմբերին:

Նոր շենքում տեղադրված են տվյալների մշակման կենտրոնի համար անհրաժեշտ բոլոր ինժեներական համակարգերը, որոնք համապատասխանում են հակահրդեհային պաշտպանության եվրոպական ISO չափանիշներին եւ անվտանգության 3-րդ մակարդակի (Tier3) պահանջներին:

«Մենք վաղուց ենք համագործակցում Ամերիաբանկի հետ, եւ մեզ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է Հայաստանում նման մեծ տեխնոլոգիական ծրագրի իրագործումը: Մեր նախկին համատեղ փորձի շնորհիվ «Սոֆթլայնի» ու Ամերիաբանկի մասնագետները ծրագիրն իրականացրին սահմանված ժամկետում եւ բարձր պրոֆեսիոնալ մակարդակով»,- նշել է Հայաստանում «Սոֆթլայն» ընկերության վաճառքի գծով տնօրեն Կարինե Եղոյանը:

Ամերիաբանկի համար կառուցվել է տվյալների մշակման՝ բարձր տեխնոլոգիաներով հագեցած, ընդլայնման հնարավորություն ունեցող կենտրոն, որը կապահովի բանկի բոլոր գործընթացների անխափան եւ արդյունավետ իրականացումը:

«Մեր սպասումներն արդարացան՝ բանկի տվյալների մշակման կենտրոնի ենթակառուցվածքը ոչ միայն լիովին համապատասխանում է ժամանակակից պահանջներին, այլեւ ունի համապատասխան ռեզերվ ու նախատեսված է երկարաժամկետ զարգացման եւ ընդլայնման համար: «Սոֆթյալն» ընկերության մասնագետները ցուցաբերել են բարձր պրոֆեսիոնալ հմտություններ եւ ապացուցել, որ կարող են իրականացնել բարդ տեխնիկական ծրագրեր»,- ասել է Ամերիաբանկի ՏՏ եւ ավտոմատացման վարչության ղեկավար Շավարշ Ոսկանյանը:
Դիտում՝ 1613
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW