«Ամերիաբանկը» փորձում է կոտրել բանկային կարծրատիպերը եւ ներկայանալ աշխատանքային ավելի կրեատիվ պայմաններով: Բանկի «Կամար» մասնաճյուղում եւ՛ աշխատակիցները, եւ՛ հաճախորդներն իրենց ավելի ազատ կզգան՝ շնորհիվ գերժամանակակից տեխնոլոգիական լուծումների եւ շինության էկո պայմանների: 2018թ. ապրիլից Ամերիաբանկի գլխամասային մասնաճյուղն իր գործունեությունը շարունակում է «Կամար» բիզնես կենտրոնում: Այն ամենամեծ մասնաճյուղն է, որի սպասարկման սրահը կառուցված է ժամանակակից ամենաբարձր պահանջներին համապատասխան: Լուսանկարը՝ Ամերիաբանկ Ամերիաբանկը զբաղեցնում է «Կամար» բիզնես կենտրոնի առաջին 6 հարկը: «Կամարը» Հայաստանում A դասի առաջին էկո կենտրոնն է, որն արժանացել է BREEAM հավաստագրի: Առաջին «կանաչ» կենտրոնն իր էկոարդյունավետությամբ գերազանցում է Հայաստանի գրեթե բոլոր շինություններին: «Կամարը» միավորել է Թիֆլիսի առեւտրային բանկի Էրիվանի մասնաճյուղի եւ Գյուղատնտեսական բանկի նախկին շենքերը՝ պահպանելով Շահումյան հրապարակի՝ ֆինանսական եւ գործարար կենտրոնի տրամադրությունը: Ավելի քան մեկ դար է՝ հրապարակում մշտապես ֆինանսական հաստատություններ են գործել, իսկ Թիֆլիսի առեւտրային բանկի «Սեւ» շենքը, ըստ նախագծի հեղինակների, կարծես, ստեղծվել է բանկ լինելու համար: Հատկանշական է, որ Ամերիաբանկի ներկայիս սպասասրահը տարբեր ժամանակաշրջաններում մշտապես նույն սրահի դերն է կատարել: Ըստ Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանի՝ կարեւորելով իրենց հասած պատմական ժառանգությունը եւ սերունդներին փոխանցելու առաքելությունը, ինտերիերում փորձել են պահպանել պատմական «Սեւ» շենքի տուֆե քարերը, որը համադրել են ժամանակակից դիզայներական լուծումների, բուսական անկյունի եւ բարձր տեխնոլոգիաների հետ: Նա ասում է՝ շենքում Թիֆլիսի առեւտրային բանկի շունչ կա, սակայն ավելացնում է՝ փորձել են մաքսիմալ մոտեցնել աշխարհի ամենաժամանակակից օֆիսային տարածքներին: Սպասասրահում, օրինակ, տեղակայված է 4K որակի վիդեոպատ: Սրահին կից գործում է 24/7 ռեժիմով աշխատող Express Banking համակարգը: Լուսանկարը՝ Ամերիաբանկ Բանկի 2-րդից մինչեւ 6-րդ հարկերի ինտերիերի դիզայնն իրականացված է «Ամերիա քաղաք» թեմայի տրամաբանության ներքո: 4 հարկերի միջավայրը խորհրդանշում է քաղաքի զարգացումը՝ ներկայացնելով անցյալի ու ապագայի ուրբանիստական ոճերը:Ներկայացված են հին Երեւանը, արդյունաբերական դարաշրջանը խորհրդանշող ամերիկյան գործարար կենտրոնը (downtown), նաեւ էկոլոգիական քաղաք խորհրդանշող «կանաչ» ու զարգացած տեխնոլոգիաների «ապագայի» քաղաքները: Լուսանկարը՝ Ամերիաբանկ 2-րդ հարկը հատկացված է պրեմիում սպասարկման համար: Հանդիպումների սրահները կրում են հայ մեծերի անունները՝ Կոմիտաս, Սայաթ-Նովա, Մաշտոց, նաեւ Հայաստանի հին տեղանունները՝ Մուշ, Անի, Կարս եւ այլն: Մյուս սենյակներն անվանվել են տվյալ տարածքի դիզայներական լուծումներին համապատասխան անուններով՝ Մատրիցա, Ավատար, Թայմս:Բոլոր հարկերում աշխատակիցների համար առանձնացվել են հատուկ հանգստյան տարածքներ: Շինության նախապայամաններից է եղել՝ բոլոր սենյակներում բնական լույսի մուտք ունենալը: Բանկի աշխատողներն ասում են՝ նոր պայմանները ոգեշնչող են ու տրամադրում են անել ավելին. ներկայում աշխատում է 521 հոգի: Լուսանկարը՝ Ամերիաբանկ Ամալի Խաչատրյան Tweet Դիտում՝ 13091