Իրանցի գործարարները ծանոթացել են ՀՀ գործարար միջավայրին

28.08.2018 | 17:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արտաշես Թումանյան #Իրան #գործարար
Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանն օգոստոսի 27-ին հանդիպում է ունեցել իրանցի շուրջ 50 գործարարի հետ:

ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ, դեսպանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, գործարար միջավայրի առավելությունները, ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի ընձեռած հնարավորությունները:


Հանդիպման շրջանակում Մակուի ազատ տնտեսական գոտու փոխտնօրեն Էբրահիմ Ջալիլին պատրաստակամություն է հայտնել գործարարների խումբ ուղարկել Հայաստան՝ մասնակցելու սեպտեմբերին Երեւանում կայանալիք Armenia Expo 2018 ցուցահանդեսին եւ գործնական մի շարք հանդիպումներ ունենալ:
Դիտում՝ 1348

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW