Խոզերի աֆրիկական ժանտախտ եւ թռչնի գրիպ հիվանդությունների մուտքը Հայաստանի տարածք կանխելու նպատակով մսամթերքի ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ են գործում։Ինչպես հայտնել են Սննդի անվտանգության պետական ծառայությունում, օգոստոսի 28-ից ժամանակավորապես կասեցվել է կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի եւ այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստեւի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի եւ լրացակերերի (բացառությամբ սինթետիկ եւ քիմիական նյութեր պարունակող լրացակերերի) կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային եւ ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ եւ քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային եւ ստվարաթղթե պալարային տուփերի միջադիրների ներմուծումը Հայաստան Ռուսաստանի որոշ մարզերից։«Կասեցման վերաբերյալ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքէջում հրապարակվել է տեղեկատվություն առ այն, որ Ռուսաստանում արձանագրվել են խոզերի աֆրիկական ժանտախտ եւ թռչնի գրիպ հիվանդությունները, ինչպես նաեւ հիմք ընդունելով Ռուսաստանի Անասնաբուժության եւ բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության ղեկավարի պաշտոնակատարի որոշումը «Կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ Ռուսաստանի Դաշնությունում գոտիավորման» վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1215