Հայաստանը հրաշալի երկիր է ներդրումների համար, ասել է նախագահը

28.08.2018 | 10:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Սարգսյան #Բիզնես Արմենիա
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հրաշալի երկիր է ներդրումներ կատարելու, հաջողությունների հասնելու համար:

Այս մասին նախագահը նշել է օգոստոսի 27-ին՝ լիբանանցի գործարարների հետ հանդիպմանը:


«Պետք է հաշվի առնել, որ Հայաստանը ոչ թե փոքրաթիվ բնակչությամբ երկիր է, այլեւ հրաշալի հարթակ՝ տարբեր երկրների շուկաներ դուրս գալու համար»,- նշել է նախագահը:

Արմեն Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանում թե՛ լիբանանահայերի, եւ թե՛ լիբանանցիների կողմից հաջող բիզնես գործունեություն բազմաթիվ օրինակներ կան, եւ առկա են բոլոր հնարավորությունները՝ նոր բիզնես գաղափարների իրագործման համար:

Նա պատրաստակամություն է հայտնել հնարավորությունների սահմաններում աջակցել երկուստեք փոխշահավետ ծրագրերի իրականացմանը:

Պատվիրակության այցը Հայաստան կազմակերպվել էր «Բիզնես Արմենիայի» եւ լիբանանյան «Գարդենիա Գրեյն Դոր» ընկերության համագործակցությամբ՝ Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրի ներկայացման, փոխգործակցության հնարավորությունների քննարկման նպատակով:
Դիտում՝ 1225
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW