ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հույս է հայտնել, որ խաղողի իրացման հետ կապված այս տարի խնդիրներ չեն լինի:Օգոստոսի 24-ին Վայոց ձոր կատարած այցի ժամանակ նախարարը նշել է, որ թեեւ գինեգործական կազմակերպությունները դեռ մթերման գին չեն հայտարարել, այնուամենայնիվ, խաղողի պահանջարկը նախորդ տարվանից բարձր կլինի։ Արթուր Խաչատրյանն այցելել է Արենիի խաղողի այգիներ, որտեղ արդեն հասունացել է վայոցձորյան հայտնի «Արենի» սորտի խաղողը։ Նա եղել է Եղեգնաձորի «Օլդ Բրիջ» գինու գործարանում, որի գինիներն արտահանվում են Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Շվեդիա, Շվեյցարիա, իսկ այս տարի նախապատրաստվում են մուտք գործել նաեւ ԱՄՆ շուկա։ «Նախարարին ներկայացրինք, որ ուզում ենք մեր գինով եւ այստեղ արտադրվող այլ ապրանքներով տարածքը դարձնել բրենդ՝ որպես «Արփայի հովիտ»։ Արդեն մեր գինու պիտակի վրա նշվում է «Արփայի հովիտ.Վայոց ձոր», որն առաջին քայլն է»,- նշել է «Օլդ Բրիջ»-ի փոխտնօրեն Արմեն Խալաթյանը։Նախարարը տեղեկացրել է, որ Ճապոնական դրամաշնորհի շրջանակում խաղողի կադաստր ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Հիմնադրամը արշավախմբեր է կազմել, որոնք վերջին ժամանակահատվածում շուրջ 30 էնդեմիկ սորտեր են հայտնաբերվել, որոնք կորած էին համարվում: Tweet Դիտում՝ 1635