ԵԿԳ-ն կվերսկսի Old Yerevan գինու արտադրությունը “Վեդի Ալկոյի” հետ համատեղ

12.09.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 12 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Երեւանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) նախատեսում է այս տարվա հոկտեմբերին վերսկսել Old Yerevan գինու արտադրությունը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Երեւանում հանդես գալով մամլո ասուլիսում, ԵԿԳ նախագահ եւ գլխավոր տնօրեն Սեդրիկ Ռետայոն ասել է, որ գինին արտադրվելու է հայկական Արենի խաղողից` հայկական “Վեդի Ալկո” գինեգործական ընկերության հետ համատեղ:

“Մենք մեծ հույսեր ենք կապում Old Yerevan գինու հետ”,- ասել է Սեդրիկ Ռետայոն:

ԵԿԳ սկսել էր արտադրել Old Yerevan գինին մի քանի տարի առաջ, սակայն այնուհետեւ դրա արտադրությունը դադարեցվել էր:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7961

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW