«Զվարթնոց»-ից եվրոպական նոր ուղղություն կգործի

27.08.2018 | 12:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զվարթնոց #«Տարոմ»
Սեպտեմբերի 5-ից Բուխարեստ-Երեւան ուղղությամբ կանոնավոր չվերթեր կիրականացնի ռումինական «Տարոմ» ավիաընկերությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ը, «Տարոմ»-ի հետ արդեն կնքվել է պայմանագիր:

Չվերթերը կկատարվեն շաբաթական երկու անգամ հաճախականությամբ:

«Էական է, որ Բուխարեստի աշխարհագրական դիրքը շատ հարմար է եվրոպական հիմնական ուղղություններով տարանցիկ չվերթերի համար»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 6217

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW