Հայաստանում ամեն օր միջինը 100 չափահաս ծխող անցնում է IQOS-ի՝ նորարարական արտադրանքի, որը հնարավորություն է տալիս օգտագործել ծխախոտ՝ խուսափելով վնասակար ծխից ու հոտից:Վեց ամիս առաջ «Ֆիլիպ Մորրիս» ընկերությունը IQOS-ը պաշտոնապես ներկայացրեց հայաստանյան շուկայում: Ընկերության գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովան օգոստոսի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել է, որ մինչեւ պաշտոնական մուտքը շուկա՝ Հայաստանում 2500 ծխող արդեն անցել էր IQOS-ի: IQOS-ը էլեկտրոնային համակարգ է, որը ոչ թե այրում, այլ տաքացնում է ծխախոտը՝ ծուխը փոխարինելով գոլորշիով: «Ֆիլիպ Մորրիս»-ի ներկայացուցիչները, վկայակոչելով միջազգային հետազոտությունները, ասում են, որ ծխողի համար առաջնային վտանգը ոչ թե նիկոտինն է, այլ դրա սպառումը այրման միջոցով: Իրենք առաջարկում են պակաս վնասակար լինելու պոտենցիալ ունեցող այլընտրանք, որը եւս զերծ չէ ռիսկերից եւ կարող է կախվածություն առաջացնել:«Մենք երբեք չենք ասել, որ մեր այլընտրանքային արտադրանքն անվտանգ է: Միաժամանակ, ծխելը վնասակար ու վտանգավոր է: Այրման պրոցեսում գոյանում են քաղցկեղածիններ եւ մոտ 6000 վտանգավոր եւ պոտենցիալ վտանգավոր նյութեր, որոնք փոխանցվում են ծխողին: Այն, ինչ առաջարկում է մեր այլընտրանքային արտադրանքը, այրման պրոցեսի բացառումն է: Գոյություն ունի տաքացման պրոցես, որի ընթացքում ծուխ չի առաջանում եւ սիգարետի ծխի համեմատ՝ միջինում մոտ 90-95 տոկոսով կրճատվում է վտանգավոր եւ պոտենցիալ վտանգավոր նյութերի արտազատումը: Սա խոսում է այն մասին, որ, թեեւ արտադրանքը զերծ չէ ռիսկերից, բայց պոտենցիալ ռիսկի նվազեցմամբ է, որովհետեւ չկա այրման պրոցես»,- նշել է Նատալիա Մայորովան:IQOS-ն այլընտրանք է նրանց համար, ովքեր չեն ցանկանում կամ չեն կարողանում հրաժարվել ծխելուց: Նորարարական արտադրանքը հնարավորինս արտապատկերում է ծխախոտի բոլոր «գրավիչ» կողմերը, որպեսզի ծխողը հեշտությամբ անցնի այլընտրանքին: «Ֆիլիպ Մորրիս»-ի ներկայացուցիչները պնդում են, որ IQOS-ի գրավչության ու թրենդային լինելու հաշվին այն չի հետաքրքրի չծխողներին եւ ծխողների թիվը չի ավելանա:«Մենք առաջինը մուտք ենք գործել Ճապոնիա, որն ամենաթրենդային եւ show off հասարակություններից մեկն է: Այնտեղ կատարվել է 4000 մարդկանց մասնակցությամբ պանելային հետազոտություն: 58 տոկոսը չծխող էր, մյուս մասը՝ տարբեր ծխախոտային արտադրանքի սպառող: Պարզվեց, որ IQOS օգտագործողների շատ չնչին մասն են կազմում այն մարդիկ, որոնք նախկինում չեն ծխել: Մենք կարողանում ենք փաստել, որ գեղեցիկ տեսքը չծխողի համար գրավիչ չէ, քանի որ նրան դուր չի գալիս այդ արտադրանքը»,- ասել է «Ֆիլիպ Մորրիս» ընկերության կորպորատիվ հարցերի, գիտական ներգրավման եւ ինովացիաների գծով կառավարիչ Վահե Դանիելյանը: Ընկերության ներկայացուցիչները հավատում են, որ ապագան կարող է լինել առանց ծուխ: Բայց քանի դեռ աշխարհում բազմաթիվ են ծխողները, իրենք առաջարկում են պակաս վնասակար լինելու պոտենցիալ ունեցող այլընտրանք: Tweet Դիտում՝ 2316