Զբոսաշրջության կոմիտեին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ

23.08.2018 | 12:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զբոսաշրջության կոմիտե
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ։

Հասարակական խորհուրդը լինելու է հարթակ, որտեղ քննարկվելու են Հայաստանի զբոսաշրջության տեսլականը, զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրները եւ դրանց լուծման ճանապարհները՝ Զբոսաշրջության միջգերատեսչական խորհրդին ներկայացնելու համար։

Հասարակական խորհրդի պարբերական հանդիպումները կազմակերպվելու են հստակ ժամանակացույցով։

Առաջին նիստը նախատեսվում է հրավիրել օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում, որտեղ կներկայացվի հասարակական խորհրդի գործունեության տեսլականը։

Առաջին նիստին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ։

Գրանցումների վերջնաժամկետն օգոստոսի 26-ն է։
Դիտում՝ 1832

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW