ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով իր հեռահար ծառայությունների շրջանակը, հաճախորդներին է առաջարկում նոր հնարավորություններ՝ բանկից հետադարձ զանգի պատվեր, հաշվի վերաբերյալ տեղեկանքի/քաղվածքի պատվեր, ավտոմատ եղանակով քարտային հաշվի իրական մնացորդի ստուգում: «Պատվիրել զանգ» ծառայություն«Բանկից հետադարձ զանգի պատվերի ծառայությունը զգալիորեն կբարձրացնի բանկի հետ հաղորդակցության հարմարավետությունը եւ հնարավորություն կընձեռի հաճախորդներին խնայել բանկ զանգահարելու հետ կապված իրենց ֆինանսական միջոցները»,- ասված է հաղորդագրությունում:Բանկից հնարավոր է զանգ պատվիրել հաճախորդին հարմար ժամի. աշխատանքային օրերին՝ 09:00-20:00-ին, եւ շաբաթ օրերին՝ 10:00-17:00-ին, ոչ միայն Հայաստանի տարածքից, այլեւ արտասահմանից:Հետադարձ զանգ պատվիրելու համար անհրաժեշտ է այցելել բանկի կայքը եւ լրացնել կարճ հայտ՝ թողնելով հետադարձ զանգի համար անհրաժեշտ տեղեկատվություն (ԱԱՀ, հեռախոսահամար, զանգի համար հարմար ժամ): «Պատվիրել զանգ» ծառայությունից հաճախորդները կարող են օգտվել նաեւ այն դեպքում, եթե չեն կարողացել կապ հաստատել բանկի հետ՝ թողնելով հետադարձ զանգի հայտ բանկի կայքում, ինչից հետո հեռախոսավարն անմիջապես կկատարի հետադարձ զանգ: «Պատվիրել տեղեկանք» ծառայությունՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է պատվիրել հաշվի գծով տեղեկանք կամ քաղվածք հեռահար եղանակով: Պատվիրել հաշվի գծով տեղեկանք կամ քաղվածք կարելի է բանկի կայքի միջոցով՝ հարցման մեջ նշելով արդեն իսկ պատրաստի տեղեկանքը (օրինակ` դեսպանատուն ներկայացնելու համար եւ այլն) կամ քաղվածքը ստանալու համար հարմար ժամը եւ մասնաճյուղը: Տեղեկանք կամ քաղվածք պատվիրելու համար հաճախորդին անհրաժեշտ է լրացնել օնլայն հայտ բանկի կայքի «Պատվիրել օնլայն տեղեկանք/քաղվածք» բաժնում եւ կատարել հետագա ցուցումները, ինչը կտեւի մի քանի վայրկյան: Տեղեկանքը պատվիրելուց հետո հաճախորդը կարող է հայտում նշված ժամին այցելել մասնաճյուղ եւ անմիջապես ստանալ պատրաստի տեղեկանքը/քաղվածքը:Ծառայության սակագինը կազմում է 1000 դրամ՝ ի լրումն բանկում գործող տեղեկանքների/քաղվածքների ստացման ստանդարտ սակագնին: Սակագինը կգանձվի հարցման մշակման պահին՝ հաճախորդի կողմից նշված հաշվից: Քարտային հաշվի մնացորդի ստուգում 56 07 08 համարին զանգի միջոցովՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանները հնարավորություն ունեն ցանկացած ժամի աշխարհի ցանկացած կետից ստուգել իրենց քարտային հաշվի մնացորդը մի քանի վայրկյանում: Քարտային հաշվի իրական մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել բանկի Պրոցեսինգային կենտրոն՝ +37410 56 07 08 հեռախոսահամարով, որը նշված է քարտի հետեւի կողմում եւ, հետեւելով ձայնային ազդանշաններին՝ տոնային ռեժիմով ընտրել անհրաժեշտ մենյուն, որից հետո հավաքել քարտի 16-նիշանի համարը եւ բանկային գաղտնաբառը: «Ձայնային մենյուի ծառայությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապաններին ապահովում է քարտային հաշվին մնացորդի վերաբերյալ արագ, անվճար եւ անվտանգ տեղեկատվության ստացում օրը 24 ժամ՝ առանց օպերատորի հետ կապ հաստատելու անհրաժեշտության»,- նշել են բանկում: Tweet Դիտում՝ 8817