Փաշինյան. Թեւակոխել ենք տնտեսական հաղթանակների ժամանակաշրջան

17.08.2018 | 21:22 Գլխավոր էջ / Նորություններ /

ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում ամփոփել է կառավարության գործունեության 100 օրը։

Banks.am-ն առանձնացրել է նրա ելույթի տնտեսական հատվածները։

Հետհեղափոխական առաջին ամսում՝ հունիսին, գրանցվել է 9,6% տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշը 8,9% է, ուստի, կան բոլոր հիմքերը պնդելու, որ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակելու է աճել։

Իմ՝ վարչապետ ընտրվելուց հետո ամենակարեւոր արդյունքը՝ Հայաստան ավելի շատ գալիս են, քան հեռանում են։ Սա կարելի է համարել արտագաղթի կանխման առաջին եւ շատ կարեւոր փուլ:

Այս տարվա մայիսի 10-ից օգոստոսի 14-ը ընկած ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 29 986-ով ավելի շատ մարդ, քան մեկնել է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը եկածների թիվը գերազանցել է շուրջ 6000-ով։

Վերջին երեք ամսում Հայաստան է եկել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 34 000-ով ավելի օտարերկրացի։ Սա, ըստ էության, նշանակում է ներդրումային եւ զբոսաշրջության հետաքրքրության աճ։

Երեւանում եւ ՀՀ բազմաթիվ այլ քաղաքներում անշարժ գույքի գներն աճել են շուրջ 20%-ով: Սա նշանակում է, որ մեր հայրենակիցները ոչ միայն գալիս են որպես տուրիստ, այլեւ բնակարաններ են գնում։


Այսօր պաշտոնապես ասում եմ, որ դուրս գնացած գումարների համեմատ եկել է մոտ 116 մլրդ-ով ավելի շատ գումար, իսկ ՀՀ բանկերում ավանդներն ավելացել են 116 մլրդ դրամով՝ մոտ 250 մլն դոլարով։

Վերջին երեք ամսում ՀՀ բանկերի վարկային պորտֆելն աճել է 99 մլրդ դրամով։

Օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է այնքան միրգ եւ բանջարեղեն, որքան նախորդ ամբողջ տարին՝ միասին վերցրած։

Վերջին երեք ամսվա ընթացքում հարկային մարմինները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հավաքագրել են 28,8 մլրդ դրամով ավելի գումար, ընդ որում՝ գերավճարների թիվը պակասեցվել է 26 մլրդ դրամով:

Ընդհանուր առմամբ, այս թվերը մի բան են նշանակում, որ Հայաստանում թեւակոխել ենք տնտեսական հաղթանակների ժամանակաշրջան։


Տնտեսական համակարգում լրջագույն հաջողություններ ենք ունենալու։ Այն մոդելը, որ ունենք, ցանկանում ենք փոխել։

Հայաստանի բոլոր քաղաքացիներն ունենալու են տնտեսական գործունեությամբ զբաղվելու միեւնույն հնարավորությունները եւ ազատությունները։

Մենք վերացրել ենք տնտեսական մենաշնորհները, եւ բոլորն ազատ են բիզնես անել։ Կառավարությունն իրենից կախված ամեն ինչ անելու է, որ այդ հնարավորությունը կիրառելի լինի։

Դիտում՝ 2635
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW