Ոստիկանությունը վարկային խարդախություններ է բացահայտել

16.08.2018 | 10:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ոստիկանություն #բացահայտում #խարդախություն

ՀՀ Ոստիկանության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ սոցիալական ցանցերում գովազդվում են Հայաստանում գործող տարբեր վարկային միջնորդներ: Գործելով իբրեւ վարկային կազմակերպություններ՝ դրանք իրենց դիմող քաղաքացիների վստահությունը չարաշահելու եղանակով նրանց անվամբ ՀՀ-ում գործող բանկերի կամ վարկային կազմակերպությունների միջոցով ձեւակերպում են վարկեր՝ վարկային պայմանագրում նշված գումարի 30-ից 70 տոկոսը պահելով որպես միջնորդավճար։

Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության, վարկերը հիմնականում ձեւակերպվում են հետեւյալ եղանակով. քաղաքացին վարկ ստանալու նպատակով դիմում է այսպես կոչված վարկային կազմակերպությանը, որտեղից նրան ուղեկցում են էլեկտրոնային եւ կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող խանութներ եւ նրա անվամբ ձեւակերպում տեխնիկայի ապառիկ վաճառք։

Ապառիկը հաստատվելուց հետո քաղաքացուն տալիս են ապառիկի պայմանագրով հաստատված գումարի 60-ից 70 տոկոսը, մնացածը պահում իրենց՝ որպես միջնորդավճար։ Քաղաքացին, արդյունքում, չի ստանում գնված ապրանքը, սակայն բանկի նկատմամբ ձեռք է բերում ամբողջությամբ պայմանագրային պարտականությունները կատարելու պարտավորություն։

«Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ոստիկանության ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է վերը նշված գործունեությամբ զբաղվող 10 կազմակերպություն: Նախապատրաստվել են նյութեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշված գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների գործունեությունից տուժած քաղաքացիներին իրավապահները խնդրում են դիմել ոստիկանություն։

Դիտում՝ 2695
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW