ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել է, որ բժշկական ապահովագրության ոլորտն առողջացման կարիք ունի:Այս մասին նախարարն ասել է ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:«Բուժհիմնարկների հետ ոչ ֆորմալ պայմանավորվածություններին պետք է վերջ դնել, իսկ որ այդպիսիք կան՝ տեղյակ ենք»,- ընդգծել է նախարարը: Նա հավելել է, որ սոցիալական փաթեթի շրջանակում ապահովագրական ծառայությունների մատուցման որակի բարձրացման անհրաժեշտություն կա: Հիմնական անելիքների թվում նախարարը նշել է ապահովագրության շրջանակի ընդլայնումն ու ապահովագրվածների թվաքանակի կտրուկ ավելացումը, որին «պետք է հասնել՝ ունենալով առավել արդյունավետ աշխատող, միաժամանակ հնարավորին չափ քիչ ծախսատար համակարգ»: «Այս առումով քաղաքացիների վստահությունը շահելն ու նրանց կողմից ստացվող բողոքների կրճատումը պետք է լինի մեր ընդհանուր օրակարգում»,- հայտարարել է Արսեն Թորոսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ բժշկական սխալի ապահովագրության ներդրման հարցը: Tweet Դիտում՝ 1495