Family Network-ը տոնեց հիմնադրման 9-ամյակը

07.08.2018 | 11:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Family Network #ՎՈՐՔԱՈՒԹ ՖԵՍԹ 2018 #Գեւորգ Ենգիբարյան
Հայաստանում մալուխային հեռուստատեսության եւ ինտերնետի առաջատար մատակարարներից մեկը՝ Family Network (Fnet) ընկերությունն արդեն 9-ը տարի է սպառողին ներկայանում է կապի եւ հեռահաղորդակցության ծառայություններով՝ տարեցտարի ընդլայնելով իր գործունեության շրջանակը:

Ընկերությունն այժմ մեծածավալ ներդրումներ է իրականացնում հեռահաղորդակցության ոլորտում եւ ամենամոտ ապագայում նախատեսում է հեռուստատեսության ծառայության մատակարարում (նաեւ catch up գործառույթ) եւ գերարագ ինտերնետ` արդեն օպտիկամանրաթելային ցանցի միջոցով: Family Network ընկերությունը տրամադրում է 84 ընտրյալ ալիք եւ որակյալ ինտերնետ:

Fnet-ի ծածկույթը բավական մեծ է, այն ընդգրկում է Երեւան քաղաքի 43%-ը՝ ներառյալ Նոր Նորք, Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նորագավիթ համայնքները, ինչպես նաեւ Արարատի մարզի  Խարբերդ, Այնթափ, Մարմարաշեն, Նոր Կյուրի, Ջրահովիտ, Մրգավետ, Արեւաբույր գյուղերն ու Կոտայքի մարզի Առինջ, Ջրվեժ, Ձորաղբյուր, Բալահովիտ, Նոր Գյուղ, Կոտայք գյուղերն ու Աբովյան քաղաքը: Մոտ ապագայում նախատեսվում է ընդգրկել  Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի եւ Տավուշի մարզերը։ Family Network-ը մատակարարում է կաբելային հեռուստատեսություն եւ ինտերնետ թե բազմաբնակարան շենքերում, թե առանձնատներում:  

Family Network ընկերությունն իր հիմնադրման 9-րդ տարեդարձը նշեց յուրօրինակ ձեւաչափով՝ օգոստոսի 4-ին Ազատության հրապարկում Հայաստանի Սթրիթ Վորքաութ ֆեդերացիայի կողմից կազմակերպված «ՎՈՐՔԱՈՒԹ ՖԵՍԹ 2018»՝ առողջ ապրելակերպին ուղղված ամենամյա ամենածավալուն միջոցառման շրջանակում, որին մասնակցում էին մարզիկներ եւ վորքաութի թիմեր Երեւանից, Հայաստանի մարզերի տարբեր քաղաքներից, Արցախից:


Family Network-ը «ՎՈՐՔԱՈՒԹ ՖԵՍԹ 2018»-ի գլխավոր հովանավորն  էր: Որպես սոցիալապես պատասխանատու բիզնես՝ ընկերությունը մշտապես աջակցում է Հայաստանում առողջ ապրելակերպի մշակույթի զարգացմանը: Առողջ ապրելակերպի մասսայականցման, երիտասարդների եւ ընտանիքի անդամների համատեղ ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպմանն ուղղված միջոցառումները, հասարակության ընդհանուր զարգացմանն ուղղված նախագծերը մշտապես գտնվում են Family Network-ի ուշադրության կենտրոնում:

Ողջունելով «ՎՈՐՔԱՈՒԹ ՖԵՍԹ 2018» փառատոնի մասնակիցներին՝ Family Network-ի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Գեւորգ Ենգիբարյանն ասաց.

«Այնքան հպարտ եւ ուրախ եմ՝ այստեղ տեսնելով այսքան շատ սպորտային, առույգ եւ ակտիվ երիտասարդներ եւ ընտանիքներ: Family Network-ը միշտ այնպիսի միջոցառումների կողքին է, որոնք նպաստում են ֆիզիկապես եւ մտավոր առողջ, ուժեղ եւ խելացի ընտանիքի եւ սերնդի ձեւավորմանն ու զարգացմանը: Հայաստանի Սթրիթ Վորքաութ ֆեդերացիան այս նախաձեռնությամբ շատ պատասխանատու եւ կարեւոր առաքելություն է իրականացնում՝ փոխելով այսօրվա «թվայնացված սերնդի»՝ այսպես կոչված google generation-ի կյանքը, հետ բերելով նրանց դեպի շփումը, բակային խաղերը, սպորտը։ Սպորտը ջանք է, եռանդ, կամքի ուժ... Եվ այդ եռանդով ու կամքի ուժով 3 երիտասարդներով ուղիղ 9 տարի առաջ հիմնեցինք FamilyNetwork-ի՝ մեր այն ժամանակ փոքրիկ ընտանիքը, որն այսօր արդեն ունի 50 աշխատակից, բաժանորդների բազմահազար բանակ, մի խոսքով՝ իսկական մեծ, չաղ, հավեսով հայկական ընտանիք»:

 «ՎՈՐՔԱՈՒԹ ՖԵՍԹ 2018»-ի շրջանակում Family Network ընկերությունն իր բաժանորդների համար անցկացրեց խաղարկություն, որի ժամանակ մասնակիցները շահեցին թեմատիկ մարզական պարագաներ՝ հեծանիվ, անվակոշիկ (ролики), ինքնագլոր (самокат), սքեյթբորդ, ինչպես նաեւ բրենդավորված այլ նվերներ:
Դիտում՝ 1540
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW