Գյումրիում ներկայացվեց Քըրք Քըրքորյանի մասին պատմող գիրքը

06.08.2018 | 11:24 Գլխավոր էջ / Նորություններ /
Հուլիսի 4-ին Գյումրիում ներկայացվել է ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գիրքը:

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ, գրքի շնորհանդեսը կազմակերպել էր Քըրք Քըրքորյանի արձանի հարակից տարածքում: Շնորհանդեսի անցկացման վայրը պատահական չէր ընտրված. վերջերս տեղադրված արձանը յուրահատուկ հարգանքի տուրք է մեծանուն հային:

«Առաջին հերթին մեզ համար մեծ պատիվ է Քըրք Քըրքորյանի նման մեծանուն հայի մասին պատմող գիրքը հրատարակելը: Երկրորդ՝ մեծ պատիվ է Գյումրիում առաջինը այս գիրքը ներկայացնելը: Գիրքն այս տարի է լույս տեսել, այժմ ԱՄՆ-ում բեսթսելեր է: Քըրք Քըրքորյանը երբեք չէր տալիս հարցազրույցներ: Գրքում դուք կգտնեք այնպիսի ինֆորմացիա, որը նախկինում չգիտեիք: Դոնալդ Թրամփը՝ ԱՄՆ ներկայիս նախագահը, Քըրքորյանին արքա էր անվանում: Դուք կկարդաք, թե Էլվիս Փրեսլին, Ջոն Քենեդին, Բարբարա Սթրեյզանդը և այլք առնչություններ են ունեցել մեծանուն հայի հետ հետ, թե Քըրքորյանն ինչ է արել Հայաստանի համար»,- շնորհանդեսի ընթացքում նշեց «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:

Մի քանի հատված գրքից կարող եք կարդալ այս հղումով:

Այս հղումով էլ կարող եք կարդալ գրքի թարգմանիչներից մեկի հարցազրույցը:
Դիտում՝ 3106

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW