Մհեր Գրիգորյանը կարեւորել է «որակյալ կապիտալի» ներգրավումը Հայաստան

03.08.2018 | 09:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մհեր Գրիգորյան #Ջուդիթ Ֆարնուորթ
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը քննարկել են ֆինանսա-տնտեսական ոլորտում հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման առկա ներուժն ու հնարավորությունները:

Կառավարությունից հայտնում են, որ Մհեր Գրիգորյանը կարեւորել է հայ-բրիտանական համագործակցության շարունակական ընդլայնումն ու բարձր  գնահատել Հայաստանի համար բրիտանական բիզնեսի եւ մշակութային բաղադրիչների առկայությունը:

Նա բրիտանական կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում համարել է ոչ միայն օտարերկրյա ներդրում, այլեւ կառավարության համար ընդունելի բիզնես միջավայր ու կանոններ ձեւավորող գործոն: Փոխվարչապետի համոզմամբ՝ թափանցիկության մշակույթը, սոցիալական պատասխանատվության բաղադրիչը բիզնեսում եւ ընդհանրապես ճիշտ եւ արդար գործառնությունը շատ դեպքերում հնարավոր է լինում լիարժեք հասկանալ ոչ թե տեսություններից, այլ որակյալ գործընկերների հետ համագործակցությունից:

Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ մեկ ճիշտ ինստիտուցիոնալ ներդրողն իր շուրջ ձեւավորում է  բազմաթիվ դրական երեւույթներ, ինչով նաեւ նպաստում է պետության ճիշտ գործառույթների ձեւավորմանը:

Փոխվարչապետը նշել է, որ կառավարության համար միշտ կարեւոր է լինելու ոչ թե ուղղակի ֆինանսների, այլ որակյալ կապիտալի ներգրավումը: Նա շեշտել է, որ կառավարությունը դնում է հստակ առաջնային խնդիր, որ բիզնեսները պետք է ունենան կորպորատիվ կառավարման ներքին գործուն կանոններ, պետք է դառնան թափանցիկ եւ ձգտեն մասնակցությանը հրապարակային կապիտալի շուկաներին:
Դիտում՝ 8265
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW