“ԱրմենՏելը” հայտարարեց նոր “Միասնական” սակագնային փաթեթի գործարկման մասին

07.09.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 7 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “ԱրմենՏել” ընկերությունն այսօր հայտարարել է նոր` “Միասնական” սակագնային փաթեթի գործարկման մասին իր կանխավճարային համակարգի բաժանորդների համար:

“ԱրմենՏելի” մամլո ծառայությունից ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին, որ “Միասնական” կանխավճարային սակագնային փաթեթը հնարավորություն է տալիս իրականացնել ելքային զանգեր դեպի “ԱրմենՏելի” ֆիքսված և բջջային ցանցեր, ինչպես նաև ՀՀ և Լեռնային Ղարաբաղի այլ բջջային ցանցեր 49 դրամով մեկ րոպեի համար:

“Միասնական” կանխավճարային սակագնային փաթեթը կարելի է ձեռք բերել “ԱրմենՏելի” խանութներից, կամ դիլերային ցանցից:

“ԱրմենՏելի” կանխավճարային համակարգի այլ սակագնային փաթեթների բաժանորդները կարող են անցնել “Միասնական” փաթեթին` հավաքելով 067408004 հեռախոսահամարը:

“Միասնական” սակագնային պլանին անցնելու համար բաժանորդև պետք է վճարի 150 դրամ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6271

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW