Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ ներդրումները կխրախուսվեն

02.08.2018 | 12:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արծվիկ Մինասյան #Ջուն Յամադա
Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան ասել է, որ ճապոնացիների կողմից Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, ինչի մասին վկայում է նաեւ զբոսաշրջիկների թվի աճը։

Այս մասին դեսպանը նշել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ հանդիպմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ «Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի վավերացման հարցերին, ինչը խթան կհանդիսանա նոր ներդրումների ներգրավման համար։

Խոսելով հայ-ճապոնական առեւտրատնտեսական հարաբերությունների դրական դինամիկայի մասին՝ Արծվիկ Մինասյանը նշել է, որ մեծ ներուժ կա դրանք նոր մակարդակի բարձրացնելու համար։

Արծվիկ Մինասյանը ներկայացրել է տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումները, տեղեկացրել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքի մասին։
Դիտում՝ 2296

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW