Քննարկվել են Հայաստան-ՎԶԵԲ գործակցության առաջնահերթությունները

01.08.2018 | 14:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արծվիկ Մինասյան #ՎԶԵԲ #Ֆրանս Վիկերս
Երեւանում քննարկվել են Հայաստանի ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) համատեղ ծրագրերն ու հետագա համագործակցության առաջնահերթությունները։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում նշել են, որ քննարկումը տեղի է ունեցել նախարար Արծվիկ Մինասյանի եւ ՎԶԵԲ տնօրենների խորհրդի անդամ, հոլանդական խմբի ղեկավար Ֆրանս Վիկերսի հանդիպմանը։


Ֆրանս Վիկերսը ողջունել է Հայաստանում իրականացվող բարեփոխումները, վերահաստատել դրանց՝ ՎԶԵԲ աջակցության հանձնառությունը։

Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ աշնանը նախատեսվում է ՎԶԵԲ տնօրենների խորհրդի անդամների այցը Հայաստան, որի ընթացքում կնախանշվեն Հայաստանի հետ հետագա համագործակցության առաջնահերթություններն ու խնդիրները, իսկ արդեն 2019թ. առաջին եռամսյակում ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակը կներկայացնի Հայաստանին ցուցաբերվող աջակցության հնգամյա ծրագիրը։

Կարեւորվել են հակամենաշնորհային քաղաքականության, բիզնեսի համար հավասար պայմանների ստեղծման, շուկայի ազատականացմանն ուղղված աշխատանքները, օրենսդրական դաշտի կարգավորումը։

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դմիտրի Գվինդաձեն:
Դիտում՝ 1123
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW