Արարատբանկը նվազեցրել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները

31.07.2018 | 12:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արարատբանկ #հիփոթեք
Արարատբանկը վերանայել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները:

Բանկում նշել են, որ այսօրվանից դրանք տրամադրվում են գործող սակագներից 1% նվազեցված դրույքաչափով:

Մասնավորապես, դրամով հիփոթեքային վարկերն առաջարկվում են՝ տարեկան  սկսած 10% դրույքաչափից, 20 տարի մարման ժամկետով:      

«Նվազեցվել են նաեւ «Բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակում տրամադրվող հիփոթեքային վարկերի դրույքաչափերը: Այդ ծրագրի շրջանակում հուլիսի 31-ից տրամադրվող վարկերի տոկոսադրույքը կազմում է 8%, որից 2%-ը սուբսիդավորվում է Երեւանում, իսկ 4%-ը՝ մարզերում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման դեպքում»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 7763

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW