Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի եւ ճապոնական JCB Co. International-ի համագործակցության արդյունքում Հայաստանում սկսվել է JCB քարտերի սպասարկումը:Բանկում նշել են, որ JCB-ն միջազգային խոշոր վճարային բրենդ է, որը Ճապոնիայում վճարային քարտեր թողարկող առաջատար ընկերությունն է։ JCB-ն 24 երկրում ունի ավելի քան 117 մլն քարտապան, եւ ներկայում JCB-ի թողարկած քարտերն ընդունվում են աշխարհի մոտ 30 մլն վաճառակետերում:«Ուրախ ենք, որ մեր համագործակցության արդյունքում Հայաստանում սկսել ենք JCB քարտերի սպասարկումը: JCB քարտերի ընդունման նպատակով արդեն բարձրացրել ենք մեր բանկոմատային ցանցի ֆունկցիոնալությունը, բանկի գործընկեր առեւտրային կետերն էլ հնարավորություն կունենան ընդունելու JCB քարտերն իրենց մոտ տեղադրված POS տերմինալների միջոցով: Համոզված ենք, որ մեր համագործակցությունը նոր խթան է Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար, քանի որ Հայաստան այցելող զբոսաշրջիկները JCB քարտերով այսուհետ կարող են առանց հավելյալ վճարների գործարքներ կատարել առեւտրային կետերում, նաեւ կանխիկացնել իրենց դրամական միջոցները բանկի բանկոմատային ցանցի եւ մասնաճյուղերի միջոցով»,- նշել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:JCB Co. International-ի ավագ փոխնախագահ Յուշիրո Կադավակին էլ ասել է, որ «Հայաստանի առաջատար բանկերից մեկի հետ համագործակցությունը նշանակալի քայլ է, որը կօգնի բարձրացնել JCB-ի ներկայությունը ԱՊՀ շուկայում»:«Սա կարեւոր պահ է ամբողջ աշխարհի JCB քարտապանների համար, հատկապես ռուսական JCB քարտապանների համար, քանի որ Հայաստանը ռուսական բիզնեսի եւ զբոսաշրջության հիմնական ուղղություններից մեկ է: Բացի այս, անցյալ տարի ճապոնացի զբոսաշրջիկների համար Հայաստանը սահմանեց ազատ վիզային ռեժիմ, ուստի ակնկալում ենք, որ ապագայում Ճապոնիայից զբոսաշրջիկների աճող հոսք կլինի: Հայաստանում JCB քարտերի ընդունումն ավելի մեծ օգուտներ ու հարմարավետություն կբերի մեր բոլոր քարտապաններին»,- նշել է Յուշիրո Կադավակին: Tweet Դիտում՝ 2166