Հայէկոնոմբանկը բարելավել է հիփոթեքային վարկերի պայմանները
27.07.2018 | 17:21 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայէկոնոմբանկ

Բանկը ներկայացրել է վերանայված տոկոսադրույքները.
- Բնակելի անշարժ գույքի ձեռքբերման նպատակով դրամային վարկերը տրամադրվում են 9,8-10,3% տարեկան տոկոսադրույքով՝ առավելագույն 25 000 000 դրամ գումարի չափով,
- Բնակելի անշարժ գույքի վերանորոգման կամ կառուցապատման նպատակով տրամադրվող ՀՀ դրամային վարկերը տրամադրվում են 10,8-11,3% տարեկան տոկոսադրույքով՝ առավելագույն 25 000 000 դրամ գումարի չափով,
- «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում հիփոթեքային վարկը տրամադրվում է 2,8-3,3% տարեկան տոկոսադրույքով մարզերում եւ 4,8-5,3% տարեկան տոկոսադրույքով՝ Երեւան քաղաքում: Այս վարկը տրամադրվում է միայն դրամով, առավելագույնը 17 500 000 դրամ գումարի չափով: Նշված տոկոսադրույքները ներկայացված են պետության կողմից սուբսիդավորվող տոկոսադրույքի նվազեցումից հետո:
Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ, իսկ հարցերի դեպքում մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ կամ գլխամասային գրասենյակ, ինչպես նաեւ զանգահարել բանկի՝ հաճախորդների աջակցման կենտրոն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: