Փաշինյանը հույս ունի, որ Ռուսաստանը կօգնի նոր ատոմակայան կառուցել

26.07.2018 | 09:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #ՀԱԷԿ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ Ռուսաստանը կօգնի Հայաստանին նոր ատոմակայանի կառուցման հարցում:

«Հիմա աշխատում ենք մեր ատոմակայանի աշխատանքի ժամկետը երկարացնելու ուղղությամբ: Ատոմային էներգետիկան Հայաստանի համար շատ կարեւոր է, եւ մենք հույս ունենք ատոմակայանի աշխատանքի ժամկետը երկարացնել մինչեւ 2040 թվականը եւ մինչ այդ փորձել կառուցել նոր ատոմակայան:

Հուսով եմ, որ Ռուսաստանը մեզ կօգնի այդ հարցում, քանի որ, ցավոք, այսօր մենք բավարար միջոցներ չունենք այդ գործընթացնն ինքնուրույն սկսելու համար: Բայց եթե ռուսաստանյան գործընկերներն օգնեն մեզ, մենք չափազանց հետաքրքրված ենք այդ հարցով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցում:
Դիտում՝ 10837

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW