«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ն եւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ներկայացրել են 2018-2020 թթ. ռազմավարությունն ու զարգացման ծրագրերը։ Ինչպես հայտնել են բորսայում, մշակվել է նոր ռազմավարություն, համապատասխան աշխատանքների իրականացման պլան եւ կառավարման նոր համակարգ՝ հաշվի առնելով Հայաստանի եւ տարածաշրջանի կապիտալի շուկաներում առկա բիզնես հեռանկարները:«Մենք այժմ ուսումնասիրում ենք Հայաստանում եւ արտերկրում առկա հնարավորությունները, որոնք ծառայեցնելով մեր նպատակին՝ կկարողանանք տնտեսական արժեք ստեղծել մեր ընկերության եւ երկրի համար՝ գրանցելով Հայաստանը միջազգային ֆինանսական քարտեզի վրա»,- ասել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։«Մեր օտարերկրյա գործընկերների միջոցով, որոնց թվում են շուկայի առաջատարներ Clearstream Bank Luxembourg-ը, Raiffasen Bank-ը եւ Ռուսաստան-ի National Settlement Depository-ն, մենք հայկական արժեթղթերը հասանելի ենք դարձրել աշխարհի հիսունից ավելի շուկաներում։ Այժմ մեր գերխնդիրն է նոր շունչ տալ միջազգային փոխհարաբերություններին՝ բարձրացնելով ինչպես այդ կապերի որակը նոր մոտեցումների, լուծումների ու տեխնոլոգիաների ներդրմամբ, այնպես էլ օգնել տեղական թողարկողներին բարձրացնելու իրենց կողմից թողարկվող արժեթղթերի հեղինակությունը եւ որակը»,- նշել է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի տնօրեն Վահան Ստեփանյանը։Ընկերություններն առաջիկա երեք տարում նախատեսում են՝- թարմացնել բորսայական առեւտրի կազմակերպման համակարգը՝ բարձրացնելով դրա հասանելիությունը տեղի եւ արտերկրի ներդրողների համար,- ստեղծել նոր քրաուդֆանդինգ հարթակ, որտեղ ստարտափերը կկարողանան ներգրավել սեփական ու պարտքային կապիտալ,- Հայաստանում ներդնել «այլընտրանքային ներդրումների շուկա» գաղափարը, որտեղ արժեթղթեր թողարկողները կկարողանան ուղղակիորեն վաճառել իրենց պարտատոմսերն ու այլ արժեթղթեր անհատ ներդրողների,- ստեղծել միջբորսայական ցուցակման հնարավորություն եվրոպական ու եվրասիական ֆոնդային բորսաների համար՝ կապելով երկու տարածաշրջանները,- մշակել բազմարժույթ B2B հարթակ խոշոր ընկերությունների համար, որտեղ նրանք հնարավորություն կունենան տեղաբաշխել եւ ներգրավել ֆինանսական միջոցներ,- մշակել ներդրումային ֆոնդերի գրանցման FundNet հարթակ, որ թույլ կտա հայաստանյան ու միջազգային ակտիվների կառավարիչներին Հայաստանում գրանցել ոչ հրապարակային ներդրումային ֆոնդեր եւ օգտվել բարենպաստ օրենսդրական եւ հարկային դաշտից,- մշակել ու ներդնել էլեկտրոնային քվեարկության (e-voting) համակարգ, որը կապահովի ներդրողների պատշաճ մասնակցությունն ընկերությունների կառավարմանը՝ անկախ նրանց գտնվելու վայրից,- մշակել դեպոզիտար ծառայությունների բջջային հավելվածներ եւ այլն: Tweet Դիտում՝ 4982