Կենտրոնական բանկը անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 4.75%

04.09.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 4 սեպտեմբeՄԵ4/ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ԿԲ խորհուրդն իր այսօրվա նիստում վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ` այն սահմանելով 4.75%:

ԿԲ մամլո ծառայությունից ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին, որ 2007թ. օգոստոսին` հուլիսի նկատմամբ արձանագրվել է 1.5% գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.6%` տարեկան նպատակային 4 %-ի փոխարեն:

ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ արտաքին հատվածից եկող գնաճային ճնշումների չափավոր աճը հետագայում շարունակվելու է (միջազգային շուկաներում նկատվում է հացահատիկի ֆյուչերսային գների աճ)` չնայած նավթի և այլ հումքային ապրանքների միջազգային գների նվազման արդյունքում օգոստոսին որոշակի գնանկումային միջավայրի ձևավորմանը: Ներքին միջավայրի ազդեցությունը գնաճի վրա մեղմ է արտահայտվել` պայմանավորված ՀՆԱ-ի ճյուղային բարենպաստ զարգացումների պայմաններում ամբողջական պահանջարկին համահունչ ամբողջական առաջարկի ձևավորմամբ, ինչպես նաև գյուղմթերքների գների զգալի սեզոնային անկմամբ: Այնուամենայնիվ, բյուջետային ծախսերի առավել ընդլայնողական ազդեցության և համախառն մասնավոր սպառման ու ներդրումների բարձր աճի սպասումներով պայմանավորված, խորհուրդը որոշակի ռիսկեր է տեսնում տարեվերջից գնաճային ճնշումների ուժգնացման ուղղությամբ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6008
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW