«Քեթրին Գրուպ»-ում ստուգումների արդյունքում բյուջե է վճարվել 600 մլն դրամի հարկ

24.07.2018 | 16:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Քեթրին Գրուպ» #ՊԵԿ
Արեւադարձային մրգերի ներկրմամբ եւ մանրամեծածախ վաճառքով զբաղվող «Քեթրին Գրուպ»-ում, ինչպես նաեւ վերջինիս հետ փոխկապակցված «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում մայիսին իրականացված հարկային համալիր ստուգումների  արդյունքում պետական բյուջե է վճարվել շուրջ 600 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

Ինչպես հայտնել են ՊԵԿ մամուլի ծառայությունում, վերոգրյալի հիման վրա ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով 2018թ. մայիսի 16-ին որոշում էր կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ պետությանը պատճառված վնասը վերականգնված լինելու հիմքով:

«Հարկային մարմնի հետագա հսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հիշյալ ընկերություններին լրացուցիչ վճարման ենթակա հարկային պարտավորությունների առաջադրման նոր հիմքեր, որի հիման վրա դատախազի կողմից որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերացնելու մասին»,- ասված է հաղորդագրությունում:

ՊԵԿ քննչական վարչությունում քրեական գործով վարույթը վերսկսվել է, որոշումներ են կայացվել «Քեթրին Գրուպ», «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում հարկային համալիր վերստուգումներ նշանակելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:
Դիտում՝ 1629
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW