ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պաղպաղակի շուկայում (չփաթեթավորված (փափուկ) պաղպաղակի պահպանման, տեղափոխման եւ իրացման գործընթացների ուսումնասիրություն), մանկական ժամանցի վայրերում, մանկական սրճարաններում, փոքր եւ միջին հանրային սննդի օբյեկտներում վերահսկողական միջոցառումների շարք է սկսում: Ինչպես հայտնել են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում, միջոցառումները նախաձեռնվել են՝ առաջնորդվելով սեզոնային ռիսկերի հիման վրա կազմված ծրագրերով, ինչպես նաեւ ստացված ահազանգերով: Վերահսկողական գործողությունների արդյունքների մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն առաջնորդվում է տնտեսվարողներին, նախ, անհրաժեշտ տեղեկատվություն եւ խորհրդատվություն, մասնագիտական աջակցություն տրամադրելու, եւ հետո միայն՝ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու սկզբունքով»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1341