Երեւան, 4 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Սեպտեմբերի 3-ից "Յունիբանկը" սկսել է ընդունել նոր "Կապիտալ" մրցանակային-կուտակային ավանդ: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են "Յունիբանկի" մամլո ծառայությունում, այս ավանդի բոլոր ավանդատուները տարեկան մեկ անգամ կմասնակցեն հատուկ խաղարկությանը, որի ընթացքում կխաղարկվեն 100 մրցանակներ. 5 Visa Gold քարտեր` յուրաքանչյուրը 1 000 000 դրամ մնացորդով, 10 Visa Classic քարտեր` յուրաքանչյուրը 500 000 դրամ մնացորդով, 15 Visa Classic քարտեր` յուրաքանչյուրը 200 000 դրամ մնացորդով եւ 70 Visa Electron քարտեր` յուրաքանչյուրը 100 000 դրամ մնացորդով: "Կապիտալ" մրցանակային-կուտակային ավանդի նվազագույն գումարը կազմում է 1000 դոլար/եվրո, 25 000 ռուբլի կամ 350 000 դրամ: Կախված տարադրամի տեսակից եւ ավանդի ներդրման ժամանակահատվածից ավանդի տարեկան տոկոսադրույքը կազմում է 8-9.9%: Տոկոսների վճարումը կատարվում է յուրաքանչյուր եռամսյակը մեկ: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6973