Նախարարն ու PwC Armenia-ի ներկայացուցիչները քննարկում են ունեցել

20.07.2018 | 17:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#PwC Armenia #Արծվիկ Մինասյան
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն այսօր ընդունել է «Փրայսուոթերսհաուս Կուպերս Հայաստան» (PwC Armenia) ընկերության գործադիր տնօրեն Վիկտոր Նալբանդյանին եւ հարկային բաժնի մենեջեր Անժելա Մեսրոպյանին։

Նախարարությունում նշել են, որ քննարկվել են Good Governance Fund-ի (Լավ կառավարման հիմնադրամ) շրջանակում հնարավոր համագործակցության հարցերը։

Մասնավորապես, քննարկվել են կորպորատիվ կառավարման օրենսդրական բարելավման, որակի ենթակառուցվածքների ոլորտում հայաստանյան կառույցների կարողությունների զարգացման, ինչպես նաեւ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի վերլուծության, արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության վերանայմանն ուղղված հարցեր։

Անդրադարձ է եղել Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնի աշխատանքի բարելավմանը,Պետական գույքի կառավարման կոմիտեի կարողությունների հզորացմանն ու մի շարք այլ հարցերի։
Դիտում՝ 2568
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW