Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծրագիրը հաստատվել է

19.07.2018 | 14:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արթուր Խաչատրյան #լիզինգ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական լիզինգի ծրագրին:

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի խոսքով՝ ծրագրի նպատակը տնտեսավարողներին մատչելի պայմաններով սարքավորումների մատակարարումն է:

Ծրագրում ներառված են հետեւյալ ոլորտները՝ անասնաբուծություն, բուսաբուծություն, այդ թվում՝ ջերմոցային տնտեսություն, սառնարանային տնտեսություն, թարմ պտուղբանջարեղենի եւ հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթավորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն, սպանդանոցային տնտեսություն, ագրովերամշակող արդյունաբերություն եւ ագրոպարենային ոլորտի այլ գործունեություն:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ագրոպարենային ոլորտում գործող տնտեսավարողներին սարքավորումների ձեռքբերման համար լիզինգով տրամադրել մինչեւ 230 մլն դրամ՝ 8 տարի (ներառյալ) մարման ժամկետով, լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20%-ի չափով կանխավճարով, տարեկան մինչեւ 11% տոկոսադրույքով, որի մինչեւ 7 տոկոսային կետը սուբսիդավորում է պետության կողմից:

Լիզինգի հիմնական գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը լիզինգը տրամադրելու պահից հաշվարկվում է առավելագույնը 3 ամիս, իսկ լիզինգի չսուբսիդավորվող տոկոսների վճարման պարտականությունը լիզինգառուի մոտ առաջանում է լիզինգի տրամադրման պահից սկսած։

Բացի այդ, լիզինգառուի խնդրանքով ֆինանսական կառույցների կողմից կարող են սահմանվել լիզինգի հիմնական գումարի վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչեւ 6 ամիս ժամկետով։


«Ծրագրի շրջանակում նախատեսվում է լիզինգի հիմնական գումարի 1,5 մլրդ դրամը տրամադրել մինչեւ 35 մլն դրամ կազմող լիզինգի առարկայի ձեռքբերմանը, որպեսզի ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռվի ագրոպարենային ոլորտում գործող փոքր եւ միջին ձեռնարկություններին»,- ասված է հիմնավորման մեջ։

2018թ. լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորվող գումարի չափը կազմում է շուրջ 119,4 մլն դրամ, որը նախատեսվում է ֆինանսավորել Հայաստանի 2018թ. պետական բյուջեից՝ «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցություն» ծրագրի բյուջեից, իսկ հաջորդող տարիներինը՝ կառավարության տվյալ տարվա պետական բյուջեից գյուղատնտեսության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
Դիտում՝ 2554
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW