Բյուջեի կատարման գործընթացում շուրջ 5 մլրդ դրամի խախտում է արձանագրվել

19.07.2018 | 12:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ատոմ Ջանջուղազյան
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ 2017թ. պետական բյուջեի կատարման գործընթացում 4 978,3 մլն դրամի խախտման փաստեր են արձանագրվել:

Այս մասին նախարարն ասել է՝ ներկայացնելով պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2017թ. տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը:

Նախարարի խոսքով՝ ընդհանուր խախտումներից 3 021,7 մլն դրամը ենթակա է վերականգնման եւ վերաձեւակերպման, այդ թվում՝ 2 116,6 մլն դրամը ենթակա է մուտքագրման պետբյուջե, բյուջեից հատկացվող ֆինանսավորումը 718,8 մլն դրամի չափով ենթակա է պակասեցման, 38,1 մլն դրամը ենթակա է մուտքագրման համայնքային բյուջեներ, 8,4 մլն դրամը ենթակա է վերականգնման կազմակերպությունների հաշվին, իսկ 139,7 մլն դրամը ենթակա է հաշվառմամբ վերաձեւակերպման:

Հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել եւ վերաձեւակերպվել է ընդամենը 1 109 մլն դրամ (այդ թվում՝ 774,8 մլն դրամը` 2017թ. կատարված ստուգումներով արձանագրված գումարներից, իսկ 334,2 մլն դրամը՝ նախորդ տարիներին իրականացված ստուգումներով արձանագրված գումարներից), որից 739,2 մլն դրամը վերականգնվել է պետական բյուջե, 2,5 մլն դրամը՝ համայնքային բյուջեներ, 77,5 մլն դրամի չափով պակասեցվել է բյուջետային ֆինանսավորումը, 289,5 մլն դրամը հաշվառումով վերաձեւակերպվել է, իսկ 0,3 մլն դրամը մուտքագրվել է կազմակերպության հաշվին:

Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ խախտումներն արձանագրվել են ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության իրականացրած 44 ստուգումների արդյունքում:
Դիտում՝ 2135
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW