Չիրականացվող կամ կիսատ մնացած վարկային ծրագրերի ցանկ կնախապատրաստվի

19.07.2018 | 11:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ «Հայաստանը վճարումներ է իրականացնում այնպիսի վարկային ծրագրերի շրջանակում, որոնք չեն իրագործվում»։

«Հայաստանում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում, նույնիսկ չեն մեկնարկել, երբեմն կիսատ են մնացել, ընդ որում՝ կիսատ են մնացել ուրիշների կողմից պարտավորությունները չկատարելու պատճառով, եւ այդ վարկային ծրագրերով Հայաստանը վճարումներ է իրականացնում»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է , որ ստեղծված իրավիճակը «առնվազն տարօրինակ է, եւ պետք է խորությամբ քննարկել»։

Նիկոլ Փաշինյանը նախարարություններին հանձնարարել է պարզել իրենց մոտ այդպիսի ծրագրերի գոյությունը եւ դրանց ցանկը ներկայացնել կառավարության աշխատակազմին։
Դիտում՝ 1469
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW