Լիբանանցի գործարարների հարցերն «արագ ու հասցեական արձագանք» կստանան

17.07.2018 | 17:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արծվիկ Մինասյան #Մայա Դաղերի
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ու Հայաստանում Լիբանանի դեսպան Մայա Դաղերը քննարկել են հայ-լիբանանյան առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Նախարարը հատկանշել է, որ առեւտրատնտեսական ցուցանիշները թեեւ գրանցել են զգալի աճ, այդուհանդերձ, տնտեսական հարաբերությունները զիջում են երկու երկրների միջեւ գոյություն ունեցող քաղաքական, մշակութային հարաբերություններին:

Մայա Դաղերն էլ նշել է Հայաստանում ներդրումներ կատարելու լիբանանցի գործարարների հետաքրքրվածության մասին, անդրադարձել տնտեսական առավելություններին, որոնք էլ խթան են հանդիսանում Հայաստանում գործարարության զբաղվելու համար։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել լիբանանցի գործարարների հետ հանդիպելու եւ հարցերին արագ եւ հասցեական արձագանքելու համար։

Արծվիկ Մինասյանը կարեւորել է նաեւ երկու երկրների գործարարների փոխայցելությունները, որոնք կնպաստեն նոր գործարար կապերի ստեղծմանը։

Նշվել է զբոսաշրջության զարգացման մեծ ներուժի մասին։
Դիտում՝ 1340

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW