ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսում է IntelExpress-ով դրամական փոխանցումների ուղարկումն ու վճարումը
17.07.2018 | 11:12 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ

«IntelExpress դրամական փոխանցումների համակարգն ունի մի շարք առավելություններ, որոնց թվում են փոխանցման ուղարկման եւ վճարման գործընթացի արագությունը, համակարգի բարձր հուսալիությունը եւ հաճախորդների համար ցածր սակագները»,- ասված է հաղորդագրությունում:
IntelExpress փոխանցումների համակարգի հիմնական պայմաններն են՝
- արագություն՝ փոխանցումը հասանելի է ստացողին ուղարկելուց հետո 10-15 րոպեի ընթացքում,
- փոխանցման արժույթ` դոլար, եվրո, ռուբլի,
- դրամական փոխանցումը հասանելի է փոխանցման երկրի IntelExpress համակարգի սպասարկման ցանկացած կետում,
- գումարի փոխանցման համար հաճախորդից գանձվող միջնորդավճար՝ 1%-ից մինչեւ 2%,
- IntelExpress համակարգի սպասարկման կետերի քանակը՝ 80 հազ. աշխարհի 44 երկրում:
«Դրամական փոխանցման առավելագույնս հարմարավետ ստացման համար ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել քարտին փոխանցման հաշվեգրման ծառայությունից՝ բանկի Տեղեկատվական կենտրոն մեկ զանգի միջոցով։ Տվյալ ծառայությունը ստեղծում է լրացուցիչ հարմարավետություն դրամական փոխանցումներ ստացողների համար, որոնք առանց բանկի մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության եւ մեկ զանգով կարող են անվճար ստանալ իրենց փոխանցումները քարտին»,- նշել են բանկում:
Փոխանցումը քարտին ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է՝
- զանգահարել 8787՝ բանկի Տեղեկատվական կենտրոն,
- նշել անձնական տվյալները,
- նշել դրամական փոխանցման տվյալները:
«Դրամական փոխանցումը նախընտրած արժույթով ակնթարթորեն կհաշվեգրվի հաճախորդի քարտին եւ հասանելի կլինի բանկոմատի միջոցով կանխիկացման համար։
Այն հաճախորդների համար, որոնք պարբերաբար ստանում են դրամական փոխանցումներ, բանկն առաջարկում է MasterCard Standard տեսակի հատուկ VTB Transfer քարտ, որը, բացի վերը նշված ծառայություններից, հաճախորդներին հնարավորություն է տալիս նաեւ ստանալ արտոնյալ պայմաններով վարկային գիծ եւ արտարժույթի փոխարկման արտոնյալ փոխարժեք»,- ամփոփել են բանկում:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: