Համաշխարհային բանկի կառավարման գլոբալ գործառնական խմբի ավագ տնօրեն Դեբորա Վետցելն ասել է, որ պատրաստ են աջակցություն ցուցաբերել ՀՀ կառավարության ծրագրերի իրականացմանն ու ՀՀ տնտեսության կարեւոր ոլորտների զարգացմանը: Այս մասին ՀԲ պաշտոնյան նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: Դեբորա Վետցելը ողջունել է ՀՀ կառավարության՝ ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացնելու ծրագրերը, այդ թվում՝ բաց կառավարման, թափանցիկության բարձրացման եւ ներդրողների համար բարենպաստ միջավայրի ձեւավորման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն էլ կարեւորել է ՀՀ կառավարության եւ ՀԲ-ի ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը եւ հույս հայտնել, որ Հայաստանում տեղի ունեցող դրական փոփոխությունները հնարավորություն կտան երկկողմ փոխգործակցությամբ իրականացնել նոր ծրագրեր: Վարչապետն անդրադարձել է բարեփոխումներին, որոնք ուղղված են կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը, բիզնես միջավայրի բարելավմանը եւ այլն: Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է այս ուղղություններով ՀԲ-ի հետ համագործակցության ընդլայնմամբ: Tweet Դիտում՝ 1011