Երեւանում քննարկվել են թափոնների վերամշակման եւ կառավարման հեռանկարները

16.07.2018 | 16:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թափոն #պլաստիկ #«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»
Երեւանում քննարկել են թափոնների վերամշակման եւ փաթեթավորման լավագույն փորձն ու գլոբալ միտումները, ինչպես նաեւ Հայաստանում այս խնդրի հնարավոր արդյունավետ լուծումները:

Հուլիսի 13-ին կայացած քննարկմանը մասնակցել են Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատը (ՀԱԱՊ) եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը (ՀԱԳՄ):


ՀԱԱՊ գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանն ասել է, որ կարեւոր է թափոնների վերամշակման, կառավարման եւ փաթեթավորման հետ կապված հարցերում միասնական մոտեցում ձեւավորել:

Հանդիպումը նախաձեռնել էր «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը՝ մի խմբի անդամ, որը մինչեւ 2030-ը նախատեսում է վերադարձնել եւ վերամշակել շուկաներում ներկայացված արտադրանքի փաթեթավորման 100%-ը:

«Ամեն տարի 8 մլն տոննա պլաստիկ է հայտնվում օվկիանոսներում՝ աղտոտելով մեր համայնքները եւ ոչնչացնելով բնական էկոհամակարգեր: Անհնար է միայնակ լուծել այս խնդիրը, պետք է բոլորս մեկտեղենք ուժերը՝ ներդնելով մեր փորձն ու ջանքերը: Այսօր հայ հասարակությունը սկսել է ակտիվորեն բարձրաձայնել թափոնների վերամշակման խնդիրը. մարդիկ ակնկալում են, որ մենք եւ մեր նման ընկերությունները կառաջնորդեն այս գործընթացն ու կօգնեն աշխարհն ազատել աղբից»,- ասել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը:


«Աղբահանության, թափոնների տեսակավորման, վերամշակման եւ նմանօրինակ բազմաթիվ հարցերը համակարգային լուծումներ են պահանջում՝ պետության, մասնավոր հատվածի եւ հասարակական կառույցների սերտ համագործակցությամբ մշակված եւ հետեւողականորեն իրականացվող ծրագրերի միջոցով: Այսօր այս խնդիրը շարունակում է մնալ ակտուալ Հայաստանի համար. դա է պատճառը, որ այսօր բոլոր շահագրգիռ կողմերը հավաքվել են քննարկելու առաջիկա անելիքներն աղբահանությանն առնչվող խնդիրների ուղղությամբ»,- նշել է ՀԱԳՄ փոխնախագահ Քրիստ Փիլոսյանը:


Banks.am-ը հիշեցնում է՝ ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն օրերս հայտարարեց, որ առաջիկայում Հայաստանում կմեկնարկի մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման գործընթացը։
Դիտում՝ 5653

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW