ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկ տարի առաջ իր Visa քարտապանների համար գործարկել էր նոր՝ դրամական միջոցների քարտից քարտ փոխանցումների ծառայություն՝ բանկի 157 բանկոմատների միջոցով։ «Արդյունքում, ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապաններն արդեն մեկ տարի է, ինչ կարող են շուրջօրյա առցանց փոխանցումներ կատարել իրենց Visa քարտերից բոլոր այն Visa քարտերին, որոնք թողարկվել են ոչ միայն ՀՀ բանկերի (այդ թվում ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից), այլեւ միջազգային բանկերի կողմից՝ ամբողջ աշխարհում: Ծառայությունը հասանելի է 4 արժույթով՝ դրամով, դոլարով, ռուբլիով եւ եվրոյով փոխանցումների համար։Քարտից քարտ փոխանցումներ կարելի է իրականացնել նաեւ ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր Cash-in բանկոմատների միջոցով, ինչը ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապաններին հնարավորություն կընձեռի՝- անմիջապես անվճար համալրել քարտը/քարտային հաշիվը մինչեւ 90 հատ կանխիկ թղթադրամներով (ոչ թե մեկ առ մեկ, այլ կապոցով), ընդ որում, տարբեր արժեքների թղթադրամներով, ինչը համալրման գործընթացը դարձրել է առավել հարմարավետ եւ վայրկյաններ տեւող,- անմիջապես փոխանցել քարտին համալրված գումարն ամբողջ աշխարհով: Ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդներին հարազատներին ու մտերիմներին դրամական փոխանցումներ իրականացնելիս չսահմանափակվել բանկի աշխատանքային ժամերով եւ խնայել մասնաճյուղեր այցելելու վրա ծախսվող ժամանակը: Ծառայության գործարկման 1 տարվա ընթացքում հաճախորդները ցուցաբերել են վերջինիս հանդեպ պահանջարկի պրոգրեսիվ աճ, ինչը հերթական անգամ ապացուցեց հաճախորդների սպասարկման հեռահար համակարգերի հանդեպ աճող պահանջվածությունը»,- ասված է հաղորդագրությունում:Քարտից քարտ դրամական փոխանցումների համար գործում է 0,9%-ից մինչեւ 2% միջնորդավճար, որը գանձվում է քարտից ավտոմատ կերպով գործարքի անցկացման պահին։ Tweet Դիտում՝ 6032