Երկաթուղային փոխադրումներն առաջին կիսամյակում աճել են

11.07.2018 | 17:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԿԵ #Սերգեյ Վալկո
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն ասել է, որ տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է երկաթուղային ուղեւորա- եւ բեռնափոխադրումների աճ:

Այս մասին Սերգեյ Վալկոն ասել է ընկերությունում կայացած խորհրդակցության ընթացքում՝ ամփոփելով 2018թ. հունվար-հունիս ամիսների աշխատանքի արդյունքները:

Տնօրենի խոսքով՝ հաշվետու ժամանակաշրջանում պահպանվել է փոխադրումների աճի դրական դինամիկան ինչպես նախատեսված, այնպես էլ անցյալ տարվա ցուցանիշների համեմատ:  

Երկաթուղային բեռնափոխադրումների ծավալների աճը գերազանցել է նախատեսված ցուցանիշը 12,6%-ով, իսկ անցյալ տարվա շեմը՝ 6,3%-ով: Բեռնումն ավելացել է համապատասխանաբար 6,1%-ով եւ 2,3%-ով:

Երկաթուղային ճանապարհով արտահանումը ծրագրված ցուցանիշը գերազանցել է 29,3%-ով, իսկ 2017թ. հունվար-հունիսի մակարդակը՝ 27,9%-ով:  

Բեռնափոխադրումները տեղական հաղորդակցությունում ցուցադրել են 12,4% եւ 7,5% աճ: Իսկ երկաթուղային ներմուծման ծրագրված ցուցանիշը գերակատարվել է 3,5%-ով, սակայն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 5%-անոց անկում:  

Խոսելով գնացքների շարժի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատել է, որ 2018թ. հունվար-հունիսին երկաթուղին սպասարկել է 6427 գնացք, որից 6408-ը՝ ըստ չվացուցակի:

Սերգեյ Վալկոն հայտնել է, որ 2018-ի առաջին 6 ամիսներին փոխադրվել է 159 հազ. ուղեւոր, ինչը 7,4%-ով գերազանցում է 2017-ի ցուցանիշը: Միջազգային ուղեւորափոխադրումների ծավալների աճը կազմել է 7%, իսկ ներհանրապետականինը՝ 7,4%:

Ընկերության առաջնային խնդիրների շարքում ՀԿԵ-ի գլխավոր տնօրենը նշել է բեռնա- եւ ուղեւորափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, բյուջեի եկամտային եւ ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, գործունեության արդյունավետության կատարելագործումը, աշխատանքի արտադրողականության աճը:
Դիտում՝ 1431
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW