ԱՖԿ “Սիստեման” բանակցում է “Ղ-Տելեկոմի” ձեռք բերման վերաբերյալ

21.08.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 21 օգոստոսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Ռուսական ԱՖԿ “Սիստեման” (MTC բջջային օպերատոր) բանակցություններ է վարում Հայաստանի խոշորագույն բջջային օպերատորի` “Ղ-Տելեկոմի” (“Վիվասել” ապրանքանիշ) ձեռք բերման վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այս մասին այսօր գրում է ռուսաստանյան “Վեդոմոստի” թերթը` վկայակոչելով ԱՖԿ “Սիստեմա” ընկերության նախագահ Ալեքսանդր Գոնչառուկին: Նա հայտնել է, որ “Ղ-Տելեկոմի” ձեռք բերման բանկացությունները շարունակվում են եւ պարզ չէ, թե երբ կավարտվի գործարքը:

Թերթը նաեւ հայտնում է, որ վերլուծաբանները “Ղ-Տելեկոմ” ընկերության արժեքը գնահատում են մինչեւ $600 մլն:

Այս տարվա հուլիսի 12-ին “Վիվասելի” գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հերքել էր ընկերության հնարավոր վաճառքի մասին հայտարարությունները: Նա “Վիվասելը” համեմատել էր “18-ամյա գեղեցիկ մի աղջկա հետ, որն ունի շատ երկրպագուներ, որոնք ցանկանում են նրա հետ կապել իրենց կյանքը”: Սակայն, նա նշել էր, “այդ աղջիկը չի ցանկանում ամուսնանալ, այլ ուզում է կյանքի կոչել իր ծրագրերը”:

Այս տարվա օգոստոսի 15-ին ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում, մեկնաբանելով հայտարարություններն այն մասին, որ MTC-ի ներկայացուցիչները ժամանել են Երեւան “Վիվասելի” արժեքի վերջնական գնահատման համար, MTC-ի մամլո քարտուղար Իրինա Օսադչայան ասել էր. “Մեր դիքորոշումը մնում է անփոփոխ` մենք հետաքրքրված ենք ձեռք բերումներ անել Հայաստանում եւ ուսումնասիրում ենք այդ շուկայում առկա բոլոր հնարավորությունները”:

MTC-ը բաժանորդների քանակով եւ հասույթի չափով Ռուսաստանի խոշորագույն բջջային օպերատորն է, այն սպսարկում է 78.5 մլն բաժանորդ Ռուսաստանում եւ ԱՊՀ այլ երկրներում: Բաժնետոմսերի 52.8%-ը պատկանում է ԱՖԿ “Սիստեմա”-ին, մոտ 40%-ը ADR-ի տեսքով սակարկվում է Նյու-Յորքի ֆոնդային բորսայում: Օգոստոսի 20-ի դրությամբ MTC-ի կապիտալիզացիան կազմում է 23,3$ մլրդ, 2006թ. մաքուր շահույթը` $1.08 մլրդ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 5861
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW