Միջազգային կառույցները գնահատում են Հայաստանի ֆինանսական առողջությունը

06.07.2018 | 15:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արծվիկ Մինասյան #ՀԲ #ԱՄՀ
Համաշխարհային բանկի խմբի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի 17-հոգանոց համատեղ աշխատանքային խումբը ներկայում իրականացնում է Հայաստանի ֆինանսական առողջության գնահատումը:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ հանդիպմանը ՀԲ խմբի ֆինանսական հատվածի գնահատման ծրագրի առաքելության ներկայացուցիչները՝ Իսֆանդյար Զաման Խանի գլխավորությամբ, հայտնել են այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին:

Քննարկվել են նաեւ ՓՄՁ-ների ֆինանսական հասանելիությանն առնչվող հարցեր, անդրադարձ է եղել կառավարության կողմից իրականացվող ֆինանսական հասանելիության եւ ներառականության ապահովման գործընթացին։

Նախարարը ներկայացրել է ներդրումային ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, անդրադարձել պետություն-մասնավոր հատված փոխգործակցությանը։

Կողմերը խոսել են նաեւ հարկային օրենսդրության, ֆինանսական եւ բանկային համակարգի, կապիտալի շուկայի զարգացման, կիբերանվտագությանն առնչվող եւ մի շարք այլ հարցերի մասին։
Դիտում՝ 1708

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW