ՀԱԱԳ-ն ու ՀԲ-ն քննարկել են համագործակցության ընդլայնումը

06.07.2018 | 12:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԱԱԳ #ՀԲ
Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության (ՀԱԱԳ) գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանն ընդունել է Համաշխարհային բանկի ֆինանսական համակարգի գնահատման առաքելության ավագ մասնագետ Անժելա Պրիգոժինային:

ՀԱԱԳ-ում նշել են, որ հանդիպման ընթացքում ներկայացվել են ընկերության ծառայությունները, հիմնական ցուցանիշների աճի բարձր դինամիկան, 2018-ին արդեն իսկ իրականացվող եւ նախատեսվող ծրագրերը:

Ընդգծվել է ՀԲ տարբեր ծրագրերի շրջանակում շարունակական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀԱԱԳ գլխավոր իրավաբան - իրավական խորհրդատվության եւ հայտերի կարգավորման վարչության պետ Արմեն Խաչատրյանը եւ հաճախորդների սպասարկման բաժնի պետ Վահան Ղարիբյանը:
Դիտում՝ 1718

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW