Evocabank-ը կզիջի անհուսալի սպառողական վարկերի տույժ-տուգանքները

04.07.2018 | 12:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #տույժ
Evocabank-ը, ողջունելով հարկային օրենսգրքի վերջին փոփոխությունները, կարեւորելով հաճախորդների հետ գործընկերային հարաբերությունները, որոշում է կայացրել՝ զիջել իր ֆիզիկական անձ հաճախորդների 2018թ. մայիսի 31-ի դրությամբ բոլոր անհուսալի սպառողական վարկերի գծով հաշվեգրված տույժերը եւ տուգանքները:

Բանկում նշել են, որ տույժ-տուգանքները կզիջվեն ամբողջ ծավալով՝ առանց հաճախորդի՝ բանկ դիմելու անհրաժեշտության։

Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար հաճախորդները կարող են՝

-    մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ,  
-    զանգահարել բանկի տեղեկատվական կենտրոն,
-    հղել իրենց հարցերը 099 60 55 55 հեռախոսահամարով՝ Viber, Whatsapp, Telegram կամ Zangi հավելվածների միջոցով կամ
-   evocabank.am կայքի օնլայն չատի միջոցով:
Դիտում՝ 3444

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW