Մանր վարկեր ունեցող ֆիզանձանց վարկային պատմությունը կբարելավվի

04.07.2018 | 09:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՔՌԱ #վարկային պատմություն
ԱՔՌԱ վարկային բյուրոն տեղեկացնում է, որ առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել բարելավել մանր վարկեր ունեցող ֆիզիկական անձանց վարկային պատմությունները։


«Հաշվի առնելով հնչեցված առաջարկները՝ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի Տնօրենների խորհրդի կողմից կայացվել է որոշում, որի համաձայն՝ սկսած 2018թ. հուլիսի 1-ից ֆիզիկական անձ հանդիսացող վարկառուների, վերջիններիս համավարկառուների եւ երաշխավորների վերաբերյալ տրամադրվող վարկային զեկույցներում չեն ներառվելու մինչեւ 2018թ. մայիսի 1-ը ներառյալ ժամկետանց դարձած եւ/կամ դասակարգված այն վարկերի մասին տեղեկատվությունը, որոնց պայմանագրային մայր գումարը (պայմանագրի կնքման պահին) չի գերազանցում 50 000 դրամը»,- ասված է հաղորդագրությունում:

ԱՔՌԱ-ում պարզաբանել են, որ արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում այդ գումարը պետք է կազմի 50 000 դրամին համարժեք արտարժույթը, որը հաշվարկված է 2018թ. ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքով:


«Միաժամանակ նշենք, որ սա մեկանգամյա գործընթաց է եւ չի վերաբերելու նշված ժամանակահատվածից հետո խնդրահարույց դարձած վարկերին:

Oրինակ՝ եթե ֆիզիկական անձին 02.09.2017թ. տրամադրվել է վարկ, որի պայմանագրով սահմանված մայր գումարը 43 000 դրամի չափ է եւ 31.01.2018թ. վարկը դասակարգվել է, ապա 2018թ. հուլիսի 1-ից այն այլեւս չի արտացոլվի վարկային զեկույցում»,- ամփոփել են ԱՔՌԱ-ում:
Դիտում՝ 3289
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW